Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որեւէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որեւէ աղերս չունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

«2021թ. հունիսի 30-ին Երեւան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում  մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության:

Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:

Տեղեկացնում  ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որեւէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որեւէ աղերս չունի:

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,- նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ