Խորհրդարանի կարճ կյանք ունենալու՝ Քոչարյանի կանխատեսումներին լուրջ չպետք է վերաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդն ի լուր աշխարհի կանխատեսում էր, որ «կռելու» է, իր կանխատեսումներին լուրջ վերաբերվել պետք չէ»,-այս մասին 24News-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ այս իշխանությունը որևէ լավ գործ անելու ունակ չէ, և մեկուկես տարի հետո արտահերթ ընտրություններ կլինեն:

«Կարծում եմ՝ հանրությունն իր քվեարկությամբ հաստատել է՝ ում իշխանությունն է լավ գործեր կատարելու ունակ և ում իշխանությունն ունակ է բացառապես կատարելու վատ գործեր»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե կարծիքներ են հնչում, որ նոր խորհրդարանական ընդդիմությունը ձեռնտու է իշխանությանը, քանի որ տարաձայնությունների դեպքում կհակադարձեն նախորդների ժամանակ եղած խնդիրներով, պատգամավորն ասաց․

«Իշխանության համար կարևոր է ունենալ տեղին քննադատող ընդդիմություն: Իմ ակնկալիքները գալիք ընդդիմությունից մեծ չեն։ Չեմ կարծում, որ կատարելու են երկիրն ուժեղացնող ընդդիմության դեր, իսկ իշխանության համար հարմար ընդդիմությունն այն է, որ ճիշտ է քննադատում և ոչ թե հնչեցնում է քննադատություններ, որոնցից «եփած հավի» ծիծաղն է գալիս»: 

Մանրամասները՝ տեսանյութում։