Փաշինյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Քաղաքական

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Թորոսյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

--00--ԿԿ