Ուկրաինային վերաբերող հարցերը լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ կապի ժամանակ նշել է, որ պատրաստվում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության վերաբերյալ վերլուծական հոդված գրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու դեպքում պետք է հասկանալ, թե ինչի մասին են խոսելու, քանի որ Ուկրաինան հանձնված է արտաքին վերահսկողությանն ու խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում։

«Ուկրաինայի կյանքին վերաբերող հիմնական հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, մասամբ էլ Բեռլինում և Փարիզում», - ասել է Պուտինը։

--00--ԿԿ