ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստը Հռոմում։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Պարբերականը նշում է, որ նրան նկատել են Fendi նորաձևության տուն այցելելիս, իսկ մինչ այդ Քարդաշյանը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ այցելել է Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը։
Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցից առանձնացրել է Հայ ուղղափառ եկեղեցու պատրիարք Եղիշե Տերտերյանին պատկանած ոսկյա պանակեն և գրել․ «Նվեր Հայաստանից»։
--00--ԿԿ