29-ամյա 2 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News  

դանակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 29-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ժամը 01:50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած  թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս, վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ: 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են՝ վիրավորներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Հայրապետյանը և Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Վարպետյանը: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք դանակահարվել:  

--00—ՄՀ