ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Հունիսի 29-ին հրաձգություն Է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետեւանքով ծանր վիրավորվել Է մի 50-ամյա կին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Պրագայի փրկության ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:
Կինը, նրա խոսքով՝ «վիրավորվել Է Պրահայի Բելեհրադսկա փողոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:
«Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց»,- ասել Է նա:
Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի Է:
Նրան կրակել Է մոտավորապես 60-ամյա մի տղամարդ: Նրա որոնմանն ու ձերբակալմանն են միացել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
--00--ԿԿ