Պրահայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Աշխարհ

Հունիսի 29-ին հրաձգություն Է տեղի ունեցել Պրահայի կենտրոնի Բելեհրադսկա փողցում, որի հետեւանքով ծանր վիրավորվել Է մի 50-ամյա կին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է Պրագայի փրկության ծառայության մամուլի քարտուղար Յանա Պոշտովան:

Կինը, նրա խոսքով՝ «վիրավորվել Է Պրահայի Բելեհրադսկա փողոցում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

«Վիրավոր կինը ծանր վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց»,- ասել Է նա:

Մինչդեռ, ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ տուժած կինը աշխատանքի բորսայի աշխատակցուհի Է:

Նրան կրակել Է մոտավորապես 60-ամյա մի տղամարդ: Նրա որոնմանն ու ձերբակալմանն են միացել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ԿԿ

Տեսանյութեր