Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի մայրուղին․ պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի` Բենիամին գյուղի հատվածը։ Նրանք պահանջում են իշխանությունից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը:

Ըստ ցուցարարների՝ տեղումների բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանը լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը, իսկ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել։ Ոռոգման ջրի պակասի պատճառով հողատաչրածքները կմնան անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։

Ցուցարարներն ասել են, որ ճանապարհը չեն բացի, քանի դեռ կառավարությունից իրենց խնդրի վերաբերյալ հստակ պատասխան չեն տվել։

--00—ԼՄ