Լավրովը Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է փախստականների՝ ԼՂ վերադարձի հարցը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

նկար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը»,- նշված է հաղորդագրությունում:

Լավրովն ՄԱԿ-ի իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադնելու ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությանը: 

--00—ԼՄ