Եվրո-2020. ինչ հանդիպումներ կկայանան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

Եվրո 2020

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են 1/8 եզրափակչի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային հերթական օրը Նիդերլանդները կմրցի Չեխիայի հետ: Նիդերլանդները ընտրանին խմբային փուլում բացարձակ արդյունք գրանցեց և հաղթեց երեք խաղերում էլ: D խմբում Չեխիանն դուրս եկավ երրորդ լավագույն արդյունքով` նրանք մեկ խաղում հաղթել էին, մեկում պարտվել և մեկն էլ ավարտել են ոչ-ոքի:

Մյուս խաղում Եվրոպայի այս առաջնության ֆավորիտների հանդիպումն է` Բելգիա-Պորտուգալիա: Բելգիան B խմբից դուրս եկավ առաջին տեղով` երեք խաղերում էլ հաղթելով: Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին F խմբից դուրս եկավ երրորդ լավագույն արդյունքով:

Նիդերլանդներ-Չեխիա` 20:00

Բելգիա-Պորտուգալիա` 23:00

--00—ՄՀ