Թուրքական «բայրաքթարները»՝ Նախիջևանում. ի՞նչ գործողությունների է պատրաստվում հակառակորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ 

Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Արցախյան պատերազմից հետո մեզ արդեն հայտնի դարձած Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի իր աէրոդրոմում։

Ըստ Razminfo-ի վերլուծության՝ հնարավոր չէ պնդել, որ վարժանքների ընթացքում երևացող 4 միավոր Բայրաքթար ԱԹՍ-ները մշտական կտեղակայվեն Նախիջևանում, բայց, այնուամենայնիվ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից։

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ փորձելու են երկաթե բռունցք ցույց տալ Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ