Բռնվե՛ք, ԱԺ-ում բկներիդ ոսկորն ենք լինելու, թույլ չենք տալու որևէ հակահայ գործունեություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Կառուցողականությունն ինքնին վատ բան չէ, բայց պատկերացնում ե՞ք՝ ինչքան վատն է մեր քաղաքական մշակույթը, որ սրանց հետ նույնիսկ կառուցողականությունն եմ վատը համարում։ Մենք կառուցողական ենք լինելու մեր երկրի շահերի տեսանկյունից, եթե իրենք հանկարծակի, իրենցից անկախ, երկրին օգտակար բան անեն, մենք չենք խանգարելու զուտ այն պատճառով, որ դա իրենք են անում։ Մենք լինելու ենք նաև մարդիկ, որոնք պահպանելու են պետականության դարպասները, լինելու ենք մարդիկ, որոնք ուշադիր հետևելու են, որպեսզի երկրի շահերին որևէ բան չվնասի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը։

«Բացի եղած կորուստներից, որոնց մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է, այժմ էլ նրա հետագիծը հուշում է, որ շարունակելու է կատարել և՛ չգիտակցված սխալներ, և՛ որոշ դեպքերում միտումնավոր հակահայկական գործողություններ»,-նշել է Մամիջանյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ