Մյուս գերիների վերադարձի համար Բաքուն, ըստ ամենայնի, պահանջում է մնացյալ քարտեզները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Ալիևը կարող է շատ բան պահանջել, քանի դեռ միջազգային կառույցներն աչք են փակում։ Բոլոր կոնվենցիաներն անտեսվել են։ Փաստորեն, գերիների առքուվաճառք է տեղի ունենում, և որևէ մեկն ուշադրություն չի դարձնում այդ ամենին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանը չի տրամադրել ամբողջ քարտեզները։

«Խոսակցություն կար, որ դարձյալ գերիներ պետք է վերադառնան, սակայն դա տեղի չի ունեցել։ Կա նաև տեղեկություն, որ դրա դիմաց Ադբեջանը պահանջել է քարտեզների շարունակությունը։ Փոխանակ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պարտավորվեր և վերադարձներ, Ալիևը սակարկում է գերիների վերադարձը, իսկ մեր իշխանությունը տալիս է քարտեզներն և ասում՝ ոչ թե գերիների փոխարեն եմ տվել, այլ բարեգթությունից ելնելով, ավելին՝ պաշտպանում է այն արատավոր երևույթը, որն Ալիևը անում է։ Սա ոչ թե քայլ՝ քայլի դիմաց է, այլ  տարածքներ գերիների դիմաց  կարգավիճակն է, որն անում ենք միչև այսօր»,- նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ