2020 թ. կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

Ավինյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ 2020թ-ին տեղի է ունեցել կենսաթոշակների համատարած բարձրացում, կենսաթոշակի միջին չափը բարձրացել է ավելի քան 7%-ով։

«Մինչ այդ 5 տարի շարունակ կենսաթոշակները չէին ավելացել։ 2020 թվականից 2018-ի համեմատ կենսաթոշակները բարձր են մոտ 9%-ով, իսկ 2008թ-ի համեմատ՝ ավելի քան 2 անգամ»,- գրել է Ավինյանը:

--00—ՄՀ