Վայոց ձորում, Սյունիքում, Արարատյան դաշտում հունիսի 25-30-ը կլինի հրդեհավտանգ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

հրդեհ

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։

Հունիսի 25-30-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

--00—ԼՄ