Ամերիկահայ բարեգործ Լևոն Քիրաջյանը կրկին այցելել է Արցախ․ նրան հանդիպել է ԱՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ 

«Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, ով, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել…

Նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։

Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել:

Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019 թ.-ին Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»,-ասել է նա:

--00—ԼՄ