ԼՂ հարցում կողմերի հռետորաբանությունը պետք է կապակցված լինի նպատակի հետ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

զախարովա

Կողմերի ցանկացած հռետորաբանություն պետք է փոխկապակցված լինի ընդհանուր նպատակի հետ, որ ընդգծված է երեք երկրների առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ադրբեջանցի լրագրողը հիշեցրել էր, որ նախորդ շաբաթ հայ լրագրողը Շուշին օկուպացված էր անվանել: Ադրբեջանցի լրագրողին մտահոգել էր Հայաստանում «գնալով ավելի հաճախ հանդիպող նման հռետորաբանությունը», նա հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանում խաղաղ գործընթացի վրա:

«Մենք չենք ցանկանում և չենք պատրաստվում ձեզ պատմել՝ ինչպիսի հարցեր է պետք տալ, ինչպիսիք՝ պետք չէ. դա բացառապես ձեր որոշելիքն է: Բայց իմ կարծիքով առաջին հերթին պետք է խոսել այն ջանքերի մասին, որ իրադրության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերն ուղղում են խաղաղության վերականգնմանը, տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, դա թիվ մեկ թեման է, որը պետք է էլ ավելի ակտիվ առաջ մղվի»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ որքան շատ տեղեկություն լինի կառուցողական գործողությունների, չհորինված տեղեկություն, այն է՝ այդ կառուցողական քայլերի լուսաբանում, այդքան մարդիկ ավելի մեծ հավատով կլցվեն իրավիճակի կայունացման նկատմամբ, իսկ դա ծայրահեղ կարևոր նշանակություն ունի:

Զախարովան նշել է, որ խաղաղ կյանքին վերադարձը հնարավոր է միայն կողմերի և այն ուժերի աջակցության դեպքում, որ գործում են տեղում, բայց կյանքին պիտի վերադառնան մարդիկ, որ պետք է իրենց վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենան, ուստի շատ կարևոր են տեղեկությունները, թե ինչ քայլեր են ձեռնարկվում:

Անդրադառնալով «ապակայունացնող հայտարարություններին»՝ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանք ուղղված են մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ վախ առաջացնելուն և ձեռք բերված համաձայնությունների իրականացման նկատմամբ հավատը խաթարելուն:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս