Թուրքիային Հայաստան «հրավիրող» ներքին ուժեր կան, Անկարան ՀՀ ներքաղաքականության մասնակից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

«Թուրքիան այլևս գործում է Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Առաջին անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կարծիք է հայտնում ընտրությունների և այլ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, իսկ այս մասնակցությունը բնական է, որ պետք է ունենա հասցեատեր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում կան քաղաքական խմբակներ, հստակ կողմնորոշում ունեցող մարդիկ, որոնք սպասարկում են Թուրքիայի շահերը։

«Հայաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի վերջին կայազորն է նվաճման համար»,-ասաց Գեղամյանը։

--00--ԿԿ