«Վեոլիա ջուր»-ը ՀԷՑ-ին պարտք չէ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:

ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության Հանրային կապերի բաժնում»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս