Մխիթարյանի գոլը լավագույնն է Ա Սերիայի անցած մրցաշրջանում․ «Ռոմա»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Սպորտ

«Ռոմայի» երկրպագուների քվեարկությամբ՝ Իտալիայի Ա Սերիայի անցած մրցաշրջանում հռոմեական ակումբի լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։

Իտալիայի անցած առաջնության 8-րդ տուրում «Ռոման» տանը 3։0 հաշվով հաղթել էր «Պարմային», Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ։ Այդ խաղում նրա գոլերից մեկը ճանաչվել է լավագույնը։

--00--ԿԿ