Նորատուսում «Նիվան» հայտնվել է ձորում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

վթար

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22։10-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սերգեյ Վաղինակյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Վաղինակյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 15-ամյա Սահակ Վաղինակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ