ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում , որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: