Զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News 

ՊՆ

Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստորաբաժանումներ, համաձայն մարտական հաշվարկի, սահմանված ժամկետներում դուրս են բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել են կառավարման կետեր եւ բացազատել կապի շարժական հանգույցներ։

--00—ՄՀ