Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին խոսել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Բայրամով

Ադրբեջանը հուսով է, որ ՀՀ նոր կառավարությունը կվերլուծի երկրում ներքաղաքական ճգնաժամի պատճառները և ճիշտ եզրահանգումներ կանի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: 

Վերջինիս կարծիքով` ըստ ամենայնի, ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամի պատճառն Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունն էր:

«Մենք կարծում ենք, որ որքան շուտ ՀՀ ղեկավարությունը կգիտակցի, որ տարածաշրջանի երկրների միջև միջազգային իրավունքի ու սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի, այնքան դա առավել շահավետ կլինի ոչ միայն ՀՀ և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- նշել է նա:

Բայրամովը կրկին նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության հիման վրա հարաբերությունների վերականգնման օգտին:

«Որոշումը, որ կընդունի Հայաստանն` այս հարցով, կլինի իր ընտրությունը»,- ասել է Բայրամովը:

--00--ԱԹ