8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

նկար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը կամ 687251 ձայն:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն կամ 268165 ձայն:

Որևէ այլ կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարել սահմանված 7 և 5 տոկոսանոց շեմերը։ Սակայն եթե անցողիկ շեմը հաղթահարում է միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։ 2008 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ այդ ուժը Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը կամ 66633 ձայն:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համապատասխանաբար 3.96 % և 3.04 % ձայներով չեն անցնում խորհրդարան:

Թարմացում. հունիսի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ ամփոփ տվյալներին կարող եք ծանոթանալ տեսանյութում:

--00—ԼՄ