Բանակում ամուր, գաղափարական կորիզ կա, որի հիմքի վրա պետք է բարեփոխումների գնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրվա ընթացքում մեծ թվով զինվորականների, զինված ուժերի հետ առնչվող անձանց հետ եմ շփվել՝ հավաստիանալու, թե արդյո՞ք զինծառայողների նկատմամբ ճնշումներ չեն գործադրվում։

Մի ընդհանուր տպավորություն եմ ստացել՝ անկախ այն հանգամանքից, որ տարբեր օղակներում դեպի կապիտուլյանտ ուղղորդող դրվագներ են արձանագրվել, պատվախնդիր զինվորականները, հրամանատարները վիրավորանք էին համարում այս իշխանություններին որևէ ձևով աջակցելը։

Շատ դեպքերում նույնիսկ իմ անմեղ հարցադրումներից էին նեղանում՝ բացառելով ճնշումների կամ սպառնալիքների միջոցով իրենց այդ դաշտ տեղափոխելը։

Պատիվ ունեմ, պարոնայք սպաներ, հարգելի զինվորականներ։

Բանակում ամուր, գաղափարական, առողջ կորիզ կա, որի հիմքի վրա պետք է արմատական բարեփոխումների գնալ։

Համոզված եմ՝ ստացվելու է»։

--00--ԱԹ