«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ազատ արձակում

«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներն ազատ են արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։

Հ.Գ. Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից»,- գրել է նա:

--00--ԱԹ