ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Ընտրություններ

Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը, քվեարկության առաջին ինը ժամվա ընթացքում լուրջ խախտումներ չի արձանագրել: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է դիտորդական առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:

«Ընտրական գործընթացը հանգիստ է անցնում, որևէ նկատողություն կամ նշանակալի թերություններ մեր առաքելության դիտորդները չեն արձանագրել»,- ասել է Կոմարովսկին:

--00--ԱՀ