«Դուխներդ տեղը, հաղթելու ենք». ՔՊ պատգամավորի թեկնածուն տեղամասում քարոզչություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պագամավորի թեկնածու Դավիթ Կարապետյանի կողմից 7/8 տեղամասում իրականացվել է քարոզչություն, ինչն արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի նախագահի ու երկու անդամների կողմից, գրում է «Փաստինֆոն»։

Ըստ աղբյուրի՝ կազմված արձանագրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Կարապետյանը, մուտք գործելով տեղամաս, ասել է՝ ով կա ՔՊ-ից և ասել. «Դուխներդ տեղը, հաղթելու ենք»։

Երբ հանձնաժողովի նախագահը հորդորել է դուրս գալ տեղամասից, Դավիթ Կարապետյանն ասել է, որ իրեն կարելի է։

--00—ԼՄ