Իշխան Սաղաթելյանը քվեարկել է հանուն ուժեղ, անվտանգ, կայուն և ժողովրդավար Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը քվեարկել է հանուն ուժեղ, անվտանգ, կայուն և ժողովրդավար Հայաստանի:

«Սա Սարդարապատ է, պետություն ունենալ-չունենալու ընտրություն է: Այսօր մեր իրականացրած աշխատանքի ամփոփումն է լինելու»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ Սաղաթելյանի՝ գործող իշխանությունը հոգեվարքի մեջ է: Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող վարչական ռեսուրսը, շտաբի անդամներին քաշքշելն ու բաժիններ հրավիրելը վկայում են իշխանության ջղաձգումների ու պարտության զգացումի մասին:

--00—ՄՀ