Ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 60 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 08.00-16.00-ի դրությամբ, ոստիկանության Թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել:

Ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

Հինգ դեպքերը հաղորդվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ տեխնիկական բնույթի՝ 32, և տեղեկատվական բնույթի՝ 23 հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով:

--00--ԱՀ