Նիկոլի կողմնակիցները հարձակվել են քաղաքացու վրա՝ բռունցքներով հարվածել և ճանկռել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեղեկացնում է, որ քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվել են իր վրա։

«Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի խումբ 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին։

Սպասում եմ ոստիկաններին, որպեսզի արձանագրություն կազմենք»։

--00--ԱՀ