ՌԴ Դաշնության խորհրդում գնահատել են, թե ինչպես են Հայաստանում անցնում ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ընտրություններ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկում: Այս մասին РИА Новости-ին Երևանից հայտնել է ռուս սենատոր Վադիմ Դենգինը, որը մասնակցում է քվեարկության դիտարկումներին:
«Ընտրություններին հետևում եմ Երևանում, մարդիկ բավականին ակտիվորեն գալիս են քվեարկելու, ընտրատեղամասերում ներկայացված են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, քաղաքացիներին հասանելի է թեկնածուների մասին տեղեկությունը»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ նրա` «ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն գրանցվել»:

--00—ՄՀ