ՔՊ-ն բողոքարկելու է Փաշինյանի վերաբերյալ ԿԸՀ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Վերջինս երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր ունեցել։

  --00—ՄՀ