Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Քոչարյանի լուսանկարով թռուցիկ տարածելու մասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։ Այդ մասին պարզաբանում է տարածել ոստիկանությունը։

Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցենենք, որ վաղ առավոտյան Երևանի փողոցներում Ռոբերտ Քոչարյանի լուսանկարով թռուցիկներ են տարածվել։ Ընտրությունների վերահսկման կոմիտեն, որի անդամ է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտարարություն էր տարածել, թե Երևանի տարածքում հակաքարոզչական թռուցիկները կազմակերպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ներգրավելով Երևանի համայնքային կազմակերպության աշխատակից հանդիսացող և գիշերը քաղաքի մայթերն ու փողոցները մաքրելու պարտականություն ունեցող անձանց։ Երևանի քաղաքապետարանը հերքել էր, որ թռուցիկները համայնքային կազմակերպության աշխատակիցներ են տարածել։ 

--00—ԼՄ