Ձեր ապարատն ա մաշված, ես մաշված չեմ․ համակարգը չէր ճանաչում Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Գասպարյան

Երևանի կենտրոնի 9/21 տեղամասում քվեարկող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մատնահետքը սարքը չէր ճանաչում։ Այս մասին գրել է Hraparak.am-ը։ 

Մի քանի փորձերից հետո հանձնաժողովի անդամի դիտարկմանը, որ մաշված է, Վլադիմիր Գասպարյանն ասաց․

«Ձեր ապարատն է մաշված, ես մաշված չեմ»։

Նախքան այդ էլ Վլադիմիր Գասպարյանն ասաց․«Ուրեմն ես արդեն չկամ, ես անհայտ կորած եմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  --00—ՄՀ