Շուռնուխի ընտրատեղամասում կնիքը թաց վիճակում հանձնաժողովի նախագահի մոտ է եղել․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Շուռնուխում ընտրություններն այս պահին բնականոն են ընթանում։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ օրվա սկզբին, երբ ընտրական հանձնաժողովի անդամները մտել են ընտրատեղամաս պարզել են, որ կնիքը հանձնաժողովի նախագահի մոտ է։

«Կնիքը հանձնաժողովի նախագահի մոտ է եղել թաց վիճակում։ Այս մասին իրավասու կառույցներին տեղեկացրել ենք, իսկ ինքը՝ հանձնաժողովի նախագահը, պատճառաբանել է, թե օրենսդրական որևէ սխալ չկա, ու կնիքն իր մոտ պետք է լիներ»,-ասաց Արշակյանը։

Հիշեցնենք, որ ժամը 08։00-ին Հանրապետության տարածքում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի 12 ժամ՝ մինչև ժամը 08։00-ն։ 

--00—ԼՄ