Ներքին Պտղնիում 24 համարի թերթիկի 90 %-ի վրա տարբերվող նշան կա. պահանջե՛ք, որ նորը տան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը 24 համարի քվեաթերթիկի լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել։

«Ներքին Պտղնիում միայն 24 համարի թերթիկի 90 տոկոսի վրա տպագրական տարբերվող նշան կա։ Եթե ձերի վրա նման բան նկատեք, պահանջե՛ք, որ նորը տան»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ․ «Հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին»։

--00—ԼՄ