Քոչարյանենք հայտարարություն են տարածել աննախադեպ խախտումների մասին․ մի քիչ պատիվ ունեցեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Հայաստան» դաշինքի՝ ընտրախախտումների վերաբերյալ հայտարարության մասին։

«Հայաստանը սովորական իր համար ընտրում է, իոկ Քոչարյանենք հայտարարություն են տարածել Հայաստանի պատմության մեջ աննախադեպ խախտումների մասին: Ու սրանով ուզում են ֆեյք իրականություն ստեղծել: Պարտության հոտն առան:

Ռոբը... աննախադեպ խախտումների մասին:

Մի քիչ պատիվ ունեցեք»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ․ «Հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին։

Դիմում ենք ոստիկանությանը սեղմ ժամկետներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր»։

--00—ԼՄ