Արմեն Չարչյանն ազատ է արձակվել. դատավորը ձերբակալելու որոշման դեմ բողոքը բավարարել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ:

Ուժեեղ!!!»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել էր ն Արմեն Չարչյանին:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս