Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

Վարդևանյան

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջումգրել է նախօրեին ձերբակալված պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում Պրոֆեսոր Չարչյանի դեպքով: Դատարանից չկա ոչ մի տեղեկություն, այն դեպքում երբ մեր բողոքը քննվում ու լուծվում է ԱՆՀԱՊԱՂ: Դադարեցրեք այս խայտառակությունը: Րոպե շուտ պետք է ապօրինի ձերբակալումը վերացվի»,- գրել է նա:

Նշենք, որ փաստաբանները նախապես հայտնել էին, որ որոշումը հրապարակվելու է 20:00-ին, հետո էլ անորոշ ժամանակո հետաձգվել էր որոշման հրապարակումը:

--00--ԱՀ