Freenews-ը խախտել է քարոզչություն կատարելու արգելքը․ԸՎԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

ԸՀ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է, որ վերգետնյա սփռում ունեցող Freenews հեռուստաընկերությունը խախտել է ընտրություններին նախորդող օրը քարոզչություն կատարելու արգելքը: Այս մասին նշվում է կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

Հեռուստաընկերության ինտերնետային կայքը «լռության օրը»՝ հունիսի 19-ին, տեղադրել է մի անհասկանալի սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որի՝ իշխող կուսակցության վարկանիշը իբրև հսկայական առավելություն ունի այլ քաղաքական ուժերի նկատմամբ։

Նմանօրինակ լրատվությունը ակնհայտ քարոզչական բնույթ ունի։

Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունն այն փաստին, որ վերջերս լիցենզավորված հեռուստաընկերությունը կոպտորեն խախտում է «լռության օրը» քարոզելու արգելքը, եւ կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել այս լրատվամիջոցի նկատմամբ։

  --00—ՄՀ