Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել՝ նախատեսված 30000 քաղաքացու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

նկար

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ Sputnik V (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ:

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): 

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: «Սպուտնիկ Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:  

Հանրապետությունում պատվաստումներն անվճար են և իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս