ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատերազմի մասնակից մեկ զինծառայողի աճյուն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:
--00—ԼՄ