Վարանդայի շրջանում հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

1

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատերազմի մասնակից մեկ զինծառայողի աճյուն: Այս մասին ԶԼՄ-ներին հայտել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1579 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

--00—ԼՄ