Ռոհանին շնորհավորել է Ռայիսիին Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Իրան նախագահ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր փաստացի հետնորդ էբրահիմ Ռայիսիի հետ՝ շնորհավորելով նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է պետության գործող նախագահի մամուլի քարտուղար Ալիռեզա Մոյեզին:

Հունիսի 18-ին Իրանում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Նախնական տվյալներով ՝ առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, որն այս պահին հավաքել է ձայների ավելի քան 62 տոկոսը ՝ 17,8 միլիոն ձայն: Ավելի վաղ, Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել էին նրա հաղթանակը։

--00--ԱԹ