Արմեն Չարչյանը հրաժարվել է ցուցմունք տալ` նշելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Չարչյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտարարություն են տարածել, որով հայտնում են.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի պնդելով, որ իր նկատմամբ իրկանացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մոտ մեկ ժամ առաջ իմ և փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մինչ այս պահը բողոքը չի մակագրել որևէ դատավորի, այն դեպքում երբ բողոքը պետք է քննվի ԱՆՀԱՊԱՂ , առավել ևս այն դեպքում երբ պարոն Չարչյանն ունի առողջական խնդիրներ, ուստի դատական իշխանությունը էլ ավելին պետք է նշված հարցը անհապաղ քննարկաման առարկա դարձնի, սակայն կրկնում ենք մինչ այս պահը դատարանից որևէ լուր չկա, ինչը նշանակում է որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հետապնդման հետ, այլև դատարանի նախագահի ակնհայտ անգործության հետ»։

--00--ԱԹ