Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

․

Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում:

Հունիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մարվել է հունիսի 18-ին, ժամը 20։27-ին։ Կատարվում են քանդման և հետհանգեցման աշխատանքներ:

--00--ԱՀ