Ալիևներին դաս տված Քոչարյանի և ծեծ կերած Փաշինյանի միջև է ընտրությունը. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

«Արդյո՞ք որևէ կարևորություն չունի սեղանի շուրջ՝ Իլհամ Ալիևի դիմաց, նստած է իրեն և հորը ռազմի դաշտում և քաղաքականության մեջ դաս տված Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ծեծ կերած Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե մեծ կարևորություն ունի, և հունիսի 20-ին նաև սրա միջև է լինելու ընտրությունը»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:  

Նրա խոսքով՝ սրանք աննախադեպ ընտրություններ են, և այդ դասական կանոնները՝ բանավիճել, ծրագրեր և այլն, չեն կարող պահպանվել։ «Սա ուղղակի Փաշինյանի վերջին փրկօղակն է, որովհետև ավելի ճիշտ կլիներ, որ նա առանց ընտրությունների, նոյեմբերի 9-ից հետո, հասկանար, որ պետականաքանդ իր գործունեությունն այլևս շարունակել հնարավոր չէ, և հեռանար քաղաքականությունից, թեկուզ ժամանակավոր»,-ասել է Մելքոնյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ հարցերի, ինչպես նաև խոսել թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր սպառնալիքներից, այս ընտրությունների արտաքին կարևորության և հետընտրական հնարավոր զարգացումների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս